ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է տրանսգենդերներին զինծառայության ընդունելու նոր սկզբունքները, հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նոր կանոնների՝ տրանսգենդերները կրկին իրավունք են ստանում ընդունվելու ամերիկյան զինված ուժերի շարքեր որպես իրենց ընտրած սեռի ներկայացուցիչ: Դրանից բացի, զինվորական ղեկավարությունը երաշխավորում է այդպիսի մարդկանց անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրումը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (2009-2017) տրանսգենդերներին թույլ էր տվել բացահայտ ծառայության ընդունվել ԶՈւ-ում եւ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն նրան հաջորդած Դոնալդ Թրամփը սառեցրել էր ԶՈւ շարքեր տրանսգենդերների հավաքագրումը, բայց թույլ էր տվել ծառայությունը շարունակել նրանց, ովքեր արդեն ընդունվել էին:





























