Փորձագետները կարծում են, որ մեկ տարի կամ ավելի քիչ է մնացել, որ աշխարհը հաղթահարի COVID-19-ի նոր տարատեսակների ալիքը, որոնց վրա կարող են չազդել գոյություն ունեցող պատվաստանյութերը: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով փորձագետների շրջանում անցկացված հարցումը, որոնք կոչ են անում արագացնել զարգացող երկրներում պատվաստումները:
Նոր տարբերակները հայտնվում են, երբ վիրուսները լայնորեն տարածվում են, ուստի ամբողջ աշխարհի արագ պատվաստումը դրանք սանձելու լավագույն միջոցն է: Բայց մի քանի փորձագետներ մտավախություն ունեն, որ աշխարհը չի հասցնի:
Զարգացող երկրների մեծ մասը մինչեւ հաջորդ տարի, եթե ոչ ավելի ուշ, չի ստանա լայն հասանելիություն COVID պատվաստանյութերին, ինչը ժամանակ կապահովի նոր տարբերակների ձեւավորման եւ տարածման համար:
Հարցված 77 համաճարակաբանների մոտ երկու երրորդը հայտարարել է, որ աշխարհը, հավանաբար, մեկ տարի կամ ավելի քիչ ժամանակ կունենա մինչ վիրուսի այնքան փոփոխվելը, որ գոյություն ունեցվող պատվաստանյութերն արդյունավետ չեն լինի նոր շտամների դեմ: Դրա համար կպահանջվեն վերապատվաստումներ կամ նոր պատվաստանյութեր:
«Վիրուսը սահմաններ չի ճանաչում, իսկ նոր տարբերակները նշանակում են, որ մեզնից ոչ մեկն անվտանգության մեջ չէ»,- ասել է Յելի համալսարանի համաճարակաբանության դոցենտ Գրեգ Գոնսալվեսը:





























