Չինաստանում 5 օրում մտադիր են պատվաստել 300000 բնակիչ ունեցող քաղաքը կորոնավիրուսի տեղային բռնկման պատճառով, հաղորդում է AP-ն:
Բնակիչները հերթ են կանգնում եւ պատվաստվում Ժույլիում, որտեղ երեքշաբթվանից հաստատվել է հիվանդության 16 դեպք, որից 12-ը չինացիներ են, մնացած 4-ը՝ Մյանմայի քաղաքացիներ: Քաղաքում սահմանվել է կարանտին, փակ են երկրորդային ձեռնարկությունները:
Քաղաքի իշխանությունները խստացրել են սահմանային հսկողությունը:
Չինաստանը զգալի չափով երկրում կանխարգելել է COVID-19-ի տարածումը եւ արագորեն սահմանում է խիստ միջոցներ ամեն անգամ, երբ ի հայտ է գալիս նոր կլաստեր: Դա ամբողջ քաղաքը պատվաստելու Չինաստանի առաջին փորձն է՝ ի պատասխան նոր բռնկման:



























