Այս շաբաթ` հունիսի 13-17 ժամանակահատվածում կանխիկ արտարժույթի շուկայում տեղի են ունեցել ռեկորդային ծավալի գործառնություններ: Ըստ Կենտրոնական բանկից ստացված տեղեկատվության` բանկերի կողմից գնվել է 81.3 մլն դոլար կանխիկ դոլար, վաճառվել 90.8 մլն դոլար: Թեեւ դոլարի նկատմամաբ պահանջարկը շարունակում է գերազանցել առաջարկին` դոլարն այս շաբաթ շարունակում էր արժեզրկվել:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի ծավալները էապես զիջում են կանխիկ արտարժույթի շուկային` կազմելով 13.7 մլն դոլար: Սակայն բորսայական գործարքները ուղենիշ են հանդիսանում փոխարժեքի համար շուկայի բոլոր հատվածներում:
Միջբանկային արժութային շուկան գործնականում սառեցված վիճակում է` իրականացվել է ընդամենը 200 հազ. դոլարի առուվաճառք:
Հունիսի 6-12 ժամանակահատվածում բանկերը տրամադրել են 28.3 մլրդ դրամ (համարժեք է մոտ 75 մլն դոլարին) դրամայի վարկ, ինպես նաեւ 34.5 մլն դոլարային վարկ: Նախորդող շաբաթվա համեմատ` դոլարային վարկերը նվազել են, իսկ դրամային վարկերը` ավելացել:




























