2020 թվականին Հայաստանում գրանցվել է թմրանյութերի հետ կապված 1226 հանցագործություն՝ 2019-ին 1088-ի դիմաց: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ դա լավ կատարված աշխատանքի արդյունք է:

Այնուամենայնիվ, նա մտահոգություն հայտնեց՝ կապված նման ցուցանիշների հետ: Չնայած իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է բացահայտել այդ դեպքերը, վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման հանցագործությունների թիվն աճել է:

«ԱՊՀ-ի շրջանակում մենք, անկասկած, ակտիվ համագործակցում ենք, հատկապես Ռուսաստանի եւ Բելառուսի հետ»,-նշեց նա՝ հավելելով, որ հիմնական խնդիրներն առաջանում են Հայաստանի հետ հարեւան երկրի հետ:

Ֆիդանյանը չհստակեցրեց, թե որ երկրի մասին է խոսքը: