Թուրքիայում AKT-1 ռազմական ինքնաթիռն ընկել է Էգեյան ծովը: ՊՆ-ի տվյալներով՝ օդաչուներին հաջողվել է փրկվել: Ֆոչի ափամերձ հատվածում միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Ինքնաթիռն օդ է բարձրացել Իզմիրի ռազմաբազայից, որտեղ տեղակայված է Երկրորդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունը:
Երկու օր առաջ Քոնիա քաղաքի կենտրոնում մեկ այլ ռազմական ինքնաթիռ էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվող օդաչուն զոհվել էր:




























