Ապրիլի 10-ին Թուրքիայում մեկնարկել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ նրա գործընկեր Ռեջեփ Էրդողանի միջեւ բանակցությունները: Երկու պետությունների առաջնորդների միջեւ զրույցը կկայանա դեմառդեմ ձեւաչափում, հաղորդում է 24 կանալ-ը:
Ուկրաինայի առաջնորդը ժամանել է Թուրքիա տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի հետ: Նրանք անմիջապես մեկնել են Թուրքիայի նախագահի նստավայր՝ Հուբեր պալատ, որտեղ նրանց դիմավորել է Էրդողանը:
Ուկրաինական պատվիրակության անդամներին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ դրա կազմը բավականին մեծ է: Կան գործունեության բոլոր ոլորտների ներկայացուցիչներ՝ տնտեսականից մինչեւ ռազմական:
«Քննարկվող հարցերի շրջանակը շատ լայն է: Անշուշտ, կխոսեն Դոնբասում իրավիճակի եւ Ղրիմի մասին, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության շուրջ»,-ասել է Երմակը:
Նրա խոսքով՝ նախագահների հետ զրույցից հետո նախատեսված է թուրք-ուկրաինական ռազմավարական խորհրդի 9-րդ նիստը:





























