Հայաստանն անգնահատելի ներդրում է ունեցել տիեզերական ոլորտի զարգացման գործում: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նման ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այդ ահռելի ներուժն այսօր պահանջված է նաեւ Երեւանում:

Դեսպանը հիշեցրեց խորհրդային առաջատար գիտնականների անուններ, ինչպիսիք են՝ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Բենիամին Մարգարյան:

Դիվանագետը նկատեց, որ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը համագործակցում է մի շարք ռուսական հետազոտական կենտրոնների եւ ինստիտուտների հետ: «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակում աստղադիտարանը երկրամասային տարածքի մոնիտորինգ է իրականացնում: Դա կարեւոր կենտրոն է ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության համար: Վստահ եմ, որ աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-հայկական նախագծերն ու նախաձեռնությունները զգալի ներդրում կունենան երկու երկրների գիտական, մտավոր ներուժի զարգացման գործում»,-ասաց դեսպանը:

Նա հիշեցրեց, որ 1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ-ն ուղեծիր հանեց աշխարհում առաջին «Սպուտնիկ» տիեզերանավը, որում մարդ կար: «Մենք իրավամբ հպարտանում ենք, որ այդ հսկայական գիտատեխնիկական առաջընթացն իրականացվել է հենց ԽՍՀՄ-ում՝ մեր ընդհանուր պետությունում»,-նշեց դիվանագետը: