Կաթի գնման գինը մեկ լիտրի համար 150-160 դրամ է: Այս մասին ապրիլի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կաթ արտադրողների հանրապետական միության նախագահ Խաչատուր Պողոսյանը:
Նրա խոսքով՝ գինը, ամենայն հավանականությամբ, չի ընկնի:
«Դա կապված է այն բանի հետ, որ գների աճ նկատվում է ամենուր, ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների համար»,- հավելեց նա:
Ֆերմերները, ինչպես նկատեց փորձագետը, ստիպված են հաշվի առնել այս գործոնը:
Հիշեցնենք, որ Հայաստանի սպառողական շուկայում ինֆլյացիան 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, կազմել է 5,8%: Կաթի գինն աճել է 1,6%-ով: Ոչ պարենային ապրանքների գների աճը կազմել է 8,4%:





























