Երեւան-Ինթերնեյշնլ եւ Գյումրի Ռոտարի ակումբները հունիսի 18-ին կազմակերպել են բարեգործական համերգ` Ճապոնիայում երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով: Համերգը կայացել է Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում` Ստեփան Շաքարյանի, Վահան Արծրունու, «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան, Ջուլյետտա Վարդանյան) եւ Մարինա Ավթանդիլյանի ղեկավարած «Սպեղանի» երգչախմբի երաժշտական կատարումներով:
Ծրագրում հնչել են ջազային իմպրովիզացիաներ, երգեր, գրված Ռ. Դավոյանի եւ Կոմիտասի բանաստեղծություններով, եւ այլ երգահանների ստեղծագործություններ:
Համերգի ընթացքում կայացած դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարը կփոխանցվի հասցեատերերին:
Գյումրիի ռոտարի ակումբը հիմնադրվել է 1995թ. եւ ունի իր կազմում 20 անդամ: Երեւան-Ինթերնեյշնլ ռոտարի ակումբը հիմնադրվել է 2010թ. եւ ունի իր կազմում 22 անդամ: Հայաստանում իրականացրել են մի շարք բարեգործական ծրագրեր:
Առաջին Ռոտարի ակումբն ստեղծվել 1905 թ: Այսօր Ռոտարի ակումբներին անդամակցում է ավելի քան 1.2 միլիոն մարդ: Աշխարհում արդեն գոյություն ունեն ավելի քան 32,000 Ռոթարի ակումբներ ավելի քան 200 երկրներում եւ աշխարհագրական տարածքներում: Հայաստանում գործում են չորս ակումներ, երեքը Երեւանում եւ մեկը` Գյումրիում։




























