Երեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 47 տան հարակից տարածքում, հունիսի 17-ի երեկոյան ծառի վրա դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիակը ծառի վրայից իջեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների կողմից պարանների օգնությամբ դժվարանցանելի ճանապարհով իջեցվել է 59-ամյա Լեւոն Գաբրիելյանի դին:




























