Հունիսի 17-ին ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.10-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է հոսպիտալացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի 5-րդ շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ 27-ամյա Նարեկ Գալստյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարարծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: