Վերջերս ընդունված ակտի համաձայն՝ ԵԱՏՄ-ում Թուրքիային տրամադրված սակագնային արտոնությունները կչեղարկվեն: Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այսպես, ըստ նրա, ԵԱՏՄ-ն ընդունել է մի ակտ, որի համաձայն՝ Թուրքիային տրված արտոնությունները 4,5 ամսվա ընթացքում կչեղարկվեն:

«Եւ այս իմաստով, ես կարծում եմ, որ մեր բիզնեսը պետք է հաշվի առնի դա, քանի որ մենք խոսում ենք վաճառքի շատ լուրջ այլընտրանքային շուկայի մասին»,- ասաց Գրիգորյանը:

Նրա կարծիքով, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը մոտ ժամանակներս հանդես կգա բիզնեսի վերաբերյալ ավելի կոնկրետ միջոցառումներով եւ առաջարկություններով: