Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան մեղադրել է ԱՄՆ-ին աշխարհում թմրամոլության տարածման մեջ:
«Մենք պետք է խոստովանենք, որ թմրանյութերը համարվում են ԱՄՆ տնտեսության ապահովման աղբյուրներից մեկը»,- ասել է Ադրբեջանի ՆԳՆ թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ազի Ասլանովը` ելույթ ունենալով Կասպիական հակաթմրանյութային հինգյակի երկրների հանդիպմանը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Ասլանովը մտահոգություն է հայտնել աշխարհում թմրամոլության եւ թմրանյութերի առեւտրի տարածման կապակցությամբ:




























