Հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը» կորոնավիրուսի պատճառով այցելուների համար բաց էր միայն 92 օր: Այս մասին ապրիլի 21-ին մամուլի ասուլիսին ասաց հաստատության փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Թանգարանը, նրա խոսքով, փակ էր մարտից մինչեւ օգոստոսի վերջ՝ երկրում արտակարգ դրության պատճառով: «Տարվա ընթացքում սպասարկվել է 4842 այցելու, որից 3701-ն օտարերկրացիներ էին, իսկ 1141-ը՝ տեղացիներ, 26-ը՝ Թուրքիայի քաղաքացիներ», - ասաց Աբրահամյանը:

Ընդ որում, նա նշեց, որ թանգարան է այցելել ընդամենը 11 պաշտոնական պատվիրակություններ: Սակայն վերջին 4 ամսվա ընթացքում թանգարան արդեն ավելի քան 2000 մարդ է այցելել: «Ճնշող մեծամասնությունը դպրոցականներ են՝ 1286, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝1024»,- ասաց թանգարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ նշված ժամանակահատվածում նրանց այցելել է 4 պաշտոնական պատվիրակություն: