Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարած «մարդասպան» քաղաքականությունը հիմք է տալիս կարծելու, որ ադրբեջանական կողմը հետայսու էլ կշարունակի խախտել հրադադարի ռեժիմը եւ տարբեր դիվերսիաների դիմել: Այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը այսօր` հունիսի 21-ին կայացած մամուլի ասուլիսում:
Պատգամավորը հիշեցրել է, թե քնած մարդուն սպանելու ունակ մարդն Ադրբեջանում հերոս է հռչակվում:
Նախագահ Ալիեւն առանց դադարի հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, իսկ միջազգային հանրությունը զարմանալի հանդուրժողականություն է դրսեւորում` սպառնալով պատերազմ սկսել, մոռանում է, որ չէր էլ դադարեցրել այն: Ադրբեջանը դիրքային պայքար է մղում, փորձում է ճնշել Հայաստանին շրջափակման միջոցով, եւ միաժամանակ իրեն պարտվող կողմ է համարում: Իսկ ինչ ասես, «արժե» Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը «ադրբեջանական տարածք» է:
Միեւնույն ժամանակ պատգամավորը ընդգծել է, թե Հայաստանի որեւէ նախագահ ռազմատենչ դիրքորոշում չի որդեգրել, եւ դա դրական փաստ է:
Խոսելով միջազգային հանրությանը` ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հասնելու փորձերի մասին, Լարիսա Ալավերդյանը նկատել է, թե Ղարաբաղը լավ պատրվակ է խոշոր խաղացողների համար այլ խնդիրներ սադրելու համար:




























