Քիչ առաջ դեռևս անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ ինքը գտնվում է Երևան քաղաքի «Փակ շուկայի» դիմաց՝ ժողովրդին հայտնի «Կապույտ մզկիթի» մոտ, որտեղ ահաբեկչություն է կատարելու։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամանել են ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբ, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական  բաժնի օպերատիվ խումբը։

Ահազանգողը ներկայացել է, որ ինքն ազգությամբ չեչեն է։ Այս պահին փրկարարներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ԱԻՆ-ի կինոլոգները։ Տ

եղում են նաև ԱԻն ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները։