Իրանը, որը հակամարտում է աշխարհում թիվ մեկ գերտերության հետ, կարողացել է հաջողության հասնել եւ գերտերություն դառնալ: Սակայն ի տարբերություն Թուրքիայի՝ Իրանի ռեսուրսային բազան մեծ է, եւ իրանցիները կարծում են, որ ԱՄՆ պատժամիջոցների շրջանցման դեպքում իրենց ավելիի են ունակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, «Հայաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում. Իրողությունները եւ ռիսկերը» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Նա հիշեցրեց, որ Անդրկովկասում իրանցիները եղել են հարյուրամյակներ շարունակ:
«Եթե մենք դիտարկում ենք Հարավային Կովկասը, որտեղ գտնվում է Հայաստանը, ապա մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք տարածաշրջանի հետ, որտեղ միշտ եղել են իրանցիներ: Շարքային իրանցիները կարող են նույնիսկ չիմանալ, որ Երեւանը գտնվում է Իրանի սահմաններից դուրս, քանի որ նրանք ապրում են միջնադարյան պարսից պոեզիայով»,-ասաց փորձագետը:
Հետեւաբար, նրա խոսքով, այս տարածաշրջանը շատ կարեւոր է Իրանի համար:





























