Ադրբեջանը որեւէ նշան ցույց չի տալիս, որ տարածաշրջանում կայունությունը հնարավոր է առանց խաղաղապահների: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդյունավետ գործունեություն են անցկացնում Արցախում: «Այս պահին Արցախում խաղաղությունն ապահովվում է ռուս խաղաղապահների շնորհիվ: Նրանց այնտեղ գտնվելու ժամկետի երկարացման հարցը կարելի է մանրամասն քննարկել մանդատի գործողության ժամկետի ավարտին, սակայն այս պահին Ադրբեջանը որեւէ նշան ցույց չի տալիս, որ տարածաշրջանում կայունությունը հնարավոր է առանց խաղաղապահների»,-ասել է նա:





























