Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունիսի 21-ին երկրում համատարած համաներում է հայտարարել:
Համաներումը տարածվում է մինչեւ 2011 թվականի հունիսի 20-ը գործած բոլոր հանցագործությունների վրա, նաեւ այն հանցագործությունների, որոնք կատարվել են վերջին երկու շաբաթներին կայացած բողոքի ակցիաների ժամանակ։
Նշենք, որ նախորդ համաներումը հայտարարվել էր մայիսի 31-ին։ Այն տարածվել էր նաեւ քաղբանտարկյալների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Այս համաներումը երկրում առկա լարվածության թուլացմանն ուղղված սիրիական իշխանությունների հերթական քայլերից է:




























