Հանրապետական կուսակցությունը հերքում է այսօր  խորհրդարանում շրջանառվող այն լուրը, թե  ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվելու ՀՀ կառավարությանը անվստահություն հայտնելու եւ վարչապետի հրաժարականի հարցը:  «Նման քննարկումներ կուսակցությունում տեղի չեն ունենում եւ տեղի ունենալ չեն կարող»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` կեղծ ահազանգ համարելով նմանատիպ խոսակցությունները:

Նշենք, որ լրատվական կայքերից մեկը, վկայակոչելով ԱԺ-ին մոտ կանգնած իր աղբյուրները, հայտնել էր, թե ԱԺ  արտահերթ նստաշրջանում քննարկման է դրվելու նաեւ կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Ըստ հիշյալ կայքի` վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, իսկ խորհրդարանի նախագահին պարտականությունը ստանձնելու է ԱԺ փոխնախագահներից մեկը: