Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վրաստան կատարած այցի ընթացքում վրացական եկեղեցին մի շարք խոչընդոտներ է ստեղծել, մասնավորապես, թույլ չի տվել Գարեգին Բ-ին այցելել Թբիլիսիի «Սուրբ Նորաշեն» եւ Ախալցխայի «Սուրբ Նշան» հայկական եկեղեցիներ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը:
Նրա խոսքով, չնայած Գարեգին Բ-ի ցանկությանը՝ այցելել այդ եկեղեցիներ, փաստացի, դա նրան չի հաջողվել։ Արքեպիսկոպոսը չհայտնեց, թե ինչ կերպ է վրացական կողմը խոչընդոտել կաթողիկոսի ցանկությանը։
Անկախ այս ամենից՝ հոգեւորականը հույս հայտնեց, որ հայկական եւ վրացական եկեղեցիների հարաբերությունները պետք է զարգանան՝ հենվելով քրիստոնեական հավատի եւ ողջամտության վրա։




























