Եվրաինտեգրացիան հանդիսանում է Ուկրաինայի արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ունեցած ելույթում:

«Եվրաինտեգրացիան Ուկրաինայի արտաքին եւ ներքին քաղաքականության գերակայությունն է: Այն միավորել է Ուկրաինան… Ուստի մենք խոսում ենք մեր եվրոպական հեռանկարի ասոցացման համաձայնագրի ամրապնդման մասին… Հուսով ենք, մեր ձայնը կլսվի»,- ասել է նա, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

Յանուկովիչը նկատել է նաեւ, որ Ուկարինայում զանգվածային հակակոռուպցիոն արշավ է սկսվել` միտված ուկրաինական հասարակությունում կոռուպցիայի արմատախիլ արմանը:

Նա նաեւ եվրոպացիներին կոչ է արել իրավիճակն Ուկրաինայում գնահատել օբյեկտիվ իրականության, այլ ոչ թե քաղաքական հայտարարությունների հիման վրա: