Հայաստանն ու Թուրքիան միասին աշխատելու հնարավորություն ունեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա ավելացրել է, որ Թուրքիան ցանկանում է ինչպես «զրո խնդիր» հարեւանների հետ, այնպես էլ, որ իր հարեւաններն իրենց տարածաշրջանային հարեւանների հետ խնդիրներ չունենան։ «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները կայուն լուծում ստանան»,- ասել է Բաղըշը։
Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Բաղըշը նշել է, որ «այն տարիներին տուժել են ե՛ւ հայ, ե՛ւ թուրք ժողովուրդները, եւ պատմությունն անհնար է փոխել»։
Նա նաեւ նշել է, որ «հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա հաջորդ օրը նրանից հետո, երբ Երեւանն ու Բաքուն միմյանց ձեռք կսեղմեն», հայտնում է Anadolu գործակալությունը։




























