Չինաստանի եւ Ավստրալիայի միջեւ լարվածությունը կարող է սրվել Ավստրալիայի վարչապետի այն հայտարարությունից հետո, որ չինական նավահանգստի վարձակալությունը կարող է դադարեցվել, գրում է South China Morning Post-ը:

«Կա հույս, որ ավստրալական կողմն ամբողջությամբ կգիտակցի Թայվանի խնդրի զգայունությունն ու զգուշավորություն կցուցաբերի խոսքերում եւ գործերում, զերծ կմնա «Թայվանի անկախության» մասին անջատողական հայտարարություններից»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը:

Չինաստանում դիվանագիտական դիտորնդերը զգուշացնում են, որ նման մեկնաբանությունները կարող են վնաս հասցնել երկու երկրների միջեւ հարաբերություններին այն բանից հետո, երբ դաշնային կառավարությունը չեղարկել է գործարքները, որոնք ստորագրվել են Վիկտորիա նահանգի եւ Պեկինի միջեւ: