Թուրքիան մինչեւ մայիսի 17-ը ամբողջական լոքդաուն է սահմանում, որպեսզի զսպի կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թվի աճը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայում օրական վարակումների թիվը գերազանցում է 63 000-ը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչեւ Ռամադանի ամսի ավարտը ամենօրյա դեպքերի թիվը պետք է նվազի 5000-ից ցածր: