Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների խորացումը  բարդ կլինի, քանի դեռ պահպանվում է նախագահ Թայիփ Էրդողանի ավտորիտարիզմը: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնել օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների, Ստամբուլյան կոնվենցիայից դուրսբերման, խոսքի ազատության կամ քաղաքական կուսակցությւոնների ու ԶԼՄ-ների հետապնդման առթիվ»,-ասել է նա: