Սիրիա-Թուրքիա սահմանին մեծանում է լարվածությունը։ Սիրիացի զինվորներն սկսել են հատուկ գործողություններ իրականացրել սահմանակից գյուղերում։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականները Թուրքիայի հետ սահմանակից գյուղերում իրականացրած գործողությունների ընթացքում իջեցրել են տեղի բնակիչների կողմից բարձրացրած Թուրքիայի դրոշը։

Սիրիացի զինվորները Թուրքիայի սահմանի երկայնքով տեղակայված բնակավայրերում փորձում են չեզոքացնել թուրքական ազդեցությունը՝ կանխելով Թուրքիայի հետ ցանկացած շփումներ։

Թուրքիայի զինված ուժերն իրենց հերթին եւս ուժեղացնում են սահմանային վերահսկողությունը։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական Aydinlik պարբերականում տեղեկություն էր հայտնվել, որ ականատեսները պնդել են, թե Սիրիայի Ջիսր-էշ-Շուգուր քաղաքի 120 իրավապահների սպանությունը գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզության գործակալ Սուրի Ռըդվան Համուդին։