Ամաչկոտ մարդիկ ծանոթանալու նոր միջոց են հնարել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին:

Համացանցի օգտատերը գնում են իրենց անուններով, հեռախոսահամարներով կամ օգտահաշիվներով դրոշմանիշները: Դա արվում է հասարակական վայրերում այլ մարդկանց հետ ծանոթանալու համար: Դրա համար պետք է դրոշմանիշը փակցնել մարմնի ցանկացած հատվածին:

Օրինակ, Ամստերդամի բնակչուհի Աբենա Էթվին խոստովանել է, որ նման դրոշմանիշ է գնել, քանի որ իրականում անինքնավստահ է եւ չի կարողանում ծանոթանալ մարդկանց հետ:

 Այդպիսով նրանք ուշադրություն են գրավում եւ ծանոթանում նոր մարդկանց հետ: