Աֆղանստանի հատուկ ծառայությունները կանխել են Հերաթ նահանգում չվերթի պայթյունը, Twitter-ում հայտնել է երկրի անվտանգության ծառայությունը:
«Դերասանի կերպար ընդունած ահաբեկիչը փորձել է մտնել ինքնաթիռ՝ երաժշտական գործիքի մեջ հմտորեն տեղադրելով ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Ազգային անվտանգության գլխավոր տնօրինության պաշտոնյաները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ինքնաթիռի վրա ահաբեկչական հարձակումը»,- ասված է հայտարարության մեջ:
Հատուկ ծառայությունները պնդում են, որ տղամարդը մտադիր է եղել պայթուցիկ նյութերը թռիչքի ընթացքում օգտագործել:





























