Կանադայում եռօրյա ռեկորդային ջերմաստիճանից հետո սկսված անտառային հրդեհը ոչնչացրել է Լիտոն քաղաքի (Բրիտանական Կոլումբիա) մեծ մասը եւ վնասել հարակից հիդրոէլեկտրակայանը:

Ավելի քան 1000 մարդ Լիտոնում եւ դրա շրջակայքում տարհանվել է այն բանից հետո, երբ հրդեհն անակնկալի է բերել համայնքի բնակիչներին: Բուն Լիտոնում ապրում է 250 մարդ:

Հրդեհը ոչնչացրել է Լիտոնի շենքերի եւ շինությունների մեծ մասը: Որոշ բնակիչներ անհետացել են:

Հրդեհի պատճառները պարզվում են: Վերջին 24 ժամվա ընթացքում Բրիտանական Կոլումբիայում 62 նոր հրդեհ է գրանցվել, ասել է Բրիտանական Կոլումբիայի վարչապետ Ջոն Հորգանը:

Այս շաբաթ Լիտոնը երեք անգամ գերազանցել է Կանադայի ամենաբարձր ջերմաստիճանի ռեկորդը՝ 49,6 աստիճանը ըստ Ցելսիուսի: