ESET ընկերության կիբեռանվտանգության ոլորտի փորձագետ Ջեք Մուրը նշել է WhatsApp մեսենջերի վտանգների մասին։ Նա նաեւ նշել է հավելվածը խարդախներից ու հաքերներից պաշտպանելու միջոցների մասին, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Mfidie-ին։
Մուրը խորհուրդ չի տալիս օգտատերերին միանալ անծանոթ Wi-Fi ցանցերին սմարթֆոնով, առանց VPN-ի օգտագործման, որովհետեւ այդ դեպքում հաքերները կարող են իմանալ հեռախոսի ունիկալ MAC-հասցեն եւ դրա օգնությամբ ստանալ զոհի տվյալները։ Փորձագետը նաեւ կոչ է արել ներբեռնել WhatsApp հավելվածը միայն ստուգված աղբյուրներից՝ App Store կամ Google Play պաշտոնական խանութներից։
Տվյալների պաշտպանության ամենակարեւոր չափանիշներից մեկը Մուրն անվանել է երկփուլ աուտենտիֆիկացիայի միացումը, որը թույլ է տալիս ակտիվացնել սմարթֆոնի հավելվածը բացառապես վեցանիշ PIN-կոդով։ Այս ֆունկցիան միացնելու համար պետք է մտնել կարգավորումներ, ընտրել «Հաշվառման գրանցում» կետը եւ սեղմել «Երկքայլ ստուգում» կոճակը։ Երկփուլ աուտենտիֆիկացիայի միացումից հետո հաքերների համար ավելի դժվար կլինի կոտրել հավելվածը, որովետեւ զոհի համարի հաստատման համար նրանք պետք է գաղտնաբառն իմանան։
Եթե WhatsApp օգտատերը կասկածելի հաղորդում է ստանում ընկերոջից, Մուրը խորհուրդ է տալիս զանգահարել այդ մարդուն եւ հարցնել՝ իսկապե՞ս նա է ուղարկել տարօրինակ գրությունը, եւ ունի՞ արդյոք նա վերահսկում է հավելվածը։
Հունիսի վերջին Android սմարթֆոնների համար WhatsApp մշակողները նոր գործառույց են գործարկել, որը թույլ է տալիս մուլտիմեդիա ֆայլեր ուղարկել, որոնք ստացողը կարող է նայել միայն մեկ անգամ, ինչից հետո պատկերն անհետանում է։





























