Apple ընկերությունը OLED օրգանական լուսադիոդային տեխնիկայով պատրաստված հսկայական էկրանով նոր iPad կթողարկի: Նորույթը հասանելի կլինի 2022 թվականին, հայտնում է Gizmochina-ն:

Մատակարարների զեկույցի համաձայն, նոր սարքը կունենա 10,9 դյույմանոց AMOLED դիսփլեյ: Նույն զեկույցում ասվում է, որ Apple-ը մտադիր է iPad մոդելի վրա OLED վահանակ ներկայացնել: Բացի այդ, iPhone արտադրողը 2023-ին սպասվող 11-դյույմանոց եւ 12,9-դյույմանոց iPad Pro մոդելներում եւս կներառի OLED վահանակներ: