Apple-ը կթարմացնի իր ամենափոքր պլանշետը՝ Mini-ն: Սարքավորման վեցերորդ սերնդի մասին հայտնել է հայտնի ինսայդեր Մարկ Գուրմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:

Նոր iPad Mini-ն կստանա սովորական ձեւաչափից բավականին տարբեր այլ դիզայն: Կորպուսի չափը պահպանելով՝ էկրանը կդառնա ավելի մեծ, իսկ շրջանակները՝ փոքր:

Փոքր iPad-ը չի ստանա հզոր M1 պրոցեսոր, այլ կբավարարվի A-շարքի չիպով: Lightning պորտը կփոխարինվի USB-C-ով: Պլանշետը հասանելի կլինի երեք գույներով՝ արծաթագույն, սեւ եւ ոսկեգույն:

Պլանշետի նոր սերնդի գործարկումը տեղի կունենա այս աշնանը, երբ այն վաճառքի կհանվի: Ենթադրվում է, որ առաջիկա iPad Mini 6-ը թողարկվելու է մեծ էկրանով Apple iMac համակարգչի հետ միասին: