Reddit-ի օգտատերերը նշել են ամենատարօրինակ ֆոբիաները: Սկզբնական հրապարակման մեկնաբանություններում, որի հեղինակը խնդրել է կիսվել վախերով, օգտատերերի մեծամասնությունը, որոնք պատմել են իրենց պատմությունները, գտել են համախոհներ, հաղորդում է Lenta-ն:
The_Fake_Fat_sunny նիքով օգտատերը հայտնել է, որ միշտ մատով փակում է հեռախոսի տեսախցիկը, եթե օգտագործում է այն լոգասենյակում, քանի որ վախենում է հանկարծակի տեսազանգից: Նրա ֆոբիան ամենատարածվածներից մեկն էր, իսկ մեկնաբանությունը ստացել է ավելի քան հազար հավանում:
Նույնքան մարդ է համաձայնվել KorranHalcyon օգտատիրոջ հետ, որը անհավանական անհանգստություն է ապրում, երբ սեփական մաշկի վրա է հայտնվում ինչ-որ կպչուն բան, օրինակ, ջեմ: Տարածված է նաեւ պորտին դիպչելու վախը:
Btops3-ը կիսվել է, որ վախենում է դիպչել այն ամենին, ինչը կարող է փոխանցել ձեռքերի հոտը, այդ թվում՝ սննդին: emso1719 օգտատիրոջ ֆոբիան նույնպես կապված է ձեռքերի հետ. նա չի կարող կպվել թղթի թերթերին, քանի դեռ չի քսել ձեռքերի ափերը կրեմով: Մեկ ուրիշ օգտատերը խոստովանել է, որ նրա ֆոբիան մեծ չափսերն են. «Երբ ես փակում եմ աչքերս ու մտածում դրանց մասին, ես վախենում եմ, որ չեմ կարող պատկերացնել մեծ իրի ծավալը»,-հայտնել է նա:
Reddit-ում նկարագրված ֆոբիաներից է էմեթոֆոբիան՝ վախ, որը պայմանավորված է փսխված զանգվածներով, եւ ավտոմատոնոֆոբիան՝ վախ իրերից, որոնք արտացոլում են ինչ-որ կենդանի էակ, օրինակ, հայտնիների մոմե արձանները:





























