Չինացի գիտնականներն անվանել են ջերմոցային գազերի ամենամեծ աղբյուրները: Ինչպես գրում է Reuters-ը՝ Մոսկվան, Պեկինն ու Տոկիոն հայտնվել են մոլորակի համար 25 ամենավտանգավոր քաղաքների շարքում:

Frontiers գիտական հարթակում հրապարակված հետազոտությունում համեմատվել են 53 երկրներից 167 քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների մասին տվյալները: Առաջատարն է Չինաստանը, որտեղ կա 23 վտանգավոր քաղաք, որոնցից են Պեկինը, Շանհայն ու Հանդանը: Չինական մեգապոլիսները Մոսկվայի եւ Տոկիոյի հետ մեկտեղ արտադրում են համաշխարհային արտանետումների 52 տոկոսը:

Հետազոտողների կարծիքով՝ ի տարբերություն նախաինդուստրիալ մակարդակի՝ կլիմայի տաքացումն արդեն գերազանցել է մեկ աստիճանն ըստ Ցելսիուսի եւ կա հավանականություն գերազանցել Փարիզի համաձայնագրով սահմանված 1,5-2 աստիճանի շեմը՝ ըստ Ցելսիուսի:

Սուն Յաթսենի համալսարանից բնապահպան գիտնական Շաոցին Չենն անվանել է իր գիտական աշխատությունն առաջինը, որում հաշվի են առնվել մեգապոլիսների կլիմայական նպատակներն ու դրանց ձեռքբերումների առաջընթացը: Առավելապես զարգացած երկրներում 68 քաղաք ձգտում է հասնել արտանետումների ամբողջական կրճատման: Ուսումնասիրվել է դրանցից 42-ը, եւ միայն 30-ն է (Եվրոպայում եւ ԱՄՆ-ում) առայժմ կարողացել հաջողությամբ կրճատել արտանետումների մակարդակը:

Չենն ու նրա գործընկերները նախազգուշացրել են, որ այդ հետազոտությունները կարող են ոչ ստույգ լինել, քանի որ քաղաքները ներկայացրել են արտանետումների մասին իրենց հաշվետվությունները տարբեր ժամանակահատվածներում: Օրինակ՝ դժվար է համեմատել թվերը 2005 թվականից առ այսօր վերջին մի քանի տարվա վիճակագրության հետ:

Սակայն վերլուծությունը հաստատում է գիտնականների ակնկալիքները, որ Չինաստանի պես զարգացած երկրներում ամենաշատ արտանետումները կատարվում են արտադրական կենտրոններում, իսկ զարգացած երկրներում՝ սպառման բարձր մակարդակով մեգապոլիսներում:

Համաշխարհային բանկի կայուն զարգացման եւ կլիմայի փոփոխության հարցերով նախկին խորհրդական Դեն Հորնվեգի խոսքով՝ աշխարհի բոլոր տնտեսությունները հասել են Եվրոպայի մակարդակին եւ կարող են զարգանալ՝ լինելով կլիմայական առումով չեզոք: Զարգացած պետություններին հասնելու համար Չինաստանի եւ Հնդկաստանի նման երկրները ստիպված են արտադրել տոննաներով արտանետումներ: