Չինաստանում հայրը վերամիավորվել է իր առեւանգված որդու հետ ամբողջ երկրի տարածքում 24 տարի փնտրելուց հետո:

51-ամյա Գո Գանտանը սկսել է որոնել իր երկամյա որդուն 1997 թվականին, երբ տղան առեւանգվել էր տան մերձակայքում խաղալիս Շանդուն նահանգի արեւելյան գյուղում, հաղորդում է BBC-ն:

Երբ տղային գտնելու սկզբնական փորձերը ձախողվել են, Գոն մոտոցիկլետով անցել է ավելի քան 20 չինական նահանգ: Մոտոցիկլետին ամրացված էր նրա որդու նկարով դրոշը: Ամբողջ երկրով մեկ որոնելիս հայրը կտրել է 311 000 մղոն:

Սինխուայի հաղորդմամբ՝ միայն հունիսին ոստիկանությունը հայտնաբերել է Հենան կենտրոնական նահանգում տղամարդուն, որը համապատասխանել է նրա որդու նկարագրությանը:

Երկու կասկածյալ է ձերբակալվել տղային տնից առեւանգելու, այնուհետեւ երեխային վաճառելու համար:

ԴՆԹ անալիզը հաստատել է, որ տղամարդը, որն այժմ 26 տարեկան է, Գոյի որդին է: