Հինգշաբթի պղնձի գները սկսել են աճել՝ նախորդ երեք աճուրդային նստաշրջաններին գրեթե 2 տոկոս անկումից հետո, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.96 տոկոով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4.308 (մոտ 0.45 կիլոգրամ) դոլարի:
Չորեքշաբթի օօվա տվյալներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը նվազել է 0.74 տոկոսով՝ մինչեւ 9342.5 դոլար, ալյումինի գինը՝ 0.41 տոկոսով՝ մինչեւ 2525 դոլար, ցինկի գինը նվազել է 0.31 տոկոսով՝ տոննայի դիմաց մինչեւ 2925.5 դոլար:





























