Հոնկոնգի մաքսատունը բացահայտել է փողերի լվացմամբ զբաղվող սինդիկատ, որը կրիպտոարժույթն օգտագործել էր 1,2 մլրդ հոնկոնգյան դոլար (155 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարով անօրինական միջոցների լվացման համար, տեղեկացնում է «South China Morning Post» պարբերականը։

Նշվում է, որ գործի շրջանակում ձերբակալվել է չորս մարդ, ներառյալ խմբավորման ենթադրվող պարագլուխը։

«Սա Հոնկոնգում կրիպտոարժույթը փողերի լվացման եւ քրեական ակտիվների աղբյուրները թաքցնելու համար օգտագործած խմբի բացահայտման առաջին դեպքն է»,- նշում է պարբերականը՝ մեջբերելով ոստիկանության սուպերինտենդանտ Մարկո Վոյին։

Իրավապահները հայտարարում են, որ սինդիկատը կրիպտոարժույթի օգնությամբ լվացել է մոտ 800 մլն հոնկոնգյան դոլար (113 մլն ԱՄՆ դոլար) միայն 2020թ. փետրվար – 2021թ. մայիս ընթացքում, տեղեկացնում է Gazeta-ն։

Հետաքննությունը ցույց է տվել, որ միջոցների ավելի քան 60 տոկոսը բանկային հաշիվների միջոցով փոխանցվել է Սինգապուր 15 ամսվա ընթացքում, ինչը տեղի իշխանություններին ստիպել է օգնության համար դիմել իրավապահ մարմիններին փողերի շարժին հետեւելու եւ դրանց վերջնական ստացողներին պարզելու համար։

 Սինդիկատը նաեւ կասկածվում է եւս 350 մլն հոնկոնգյան դոլարի (45 մլն ԱՄՆ դոլար) լվացման մեջ ավանդական ճանապարհով՝ մեկօրյա ընկերությունների հաշիվների օգտագործմամբ։