Jeep-ը ներկայացրել է նոր Jeep Compass ամենագնացը, հաղորդում է CarBuzz-ը:

Ամենագնացի ներքին հարդարանքը հագեցած է 21.3 սանտիմետրանոց սենսորային էկրանով՝ Uconnect 5 տեղեկատվական-ժամանցային համակարգով եւ 25.7 սանտիմետրանոց գործիքային վահանակով:

Ավտոմեքենան ունի 75 գործառույթ, այդ թվում՝  ավտոմատ արգելակում:

Tigershark-ի չորս մխոցանի 2.4 լիտրանոց շարժիչն ունի 177 ձիաուժ:

Բազային Jeep Compass-ի գինը 24.995 դոլար է: Ավտոմեքենան ամերիկյան շուկայում կհայտնվի այս աշնանը: