Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի հետ կապված արտակարգ իրավիճակների կոմիտեն նախազգուշացրել է միջազգային հանրությանը կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամների հավանականության եւ տարածման մասին: Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսը, ով լրագրողներին տեղեկացրել է հանձնաժողովի առաջարկությունների մասին, որն իր ութերորդ նիստն անցկացրեց հուլիսի 14-15-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կոմիտեն նախազգուշացրել է COVID-19-ի նոր եւ գուցե ավելի վտանգավոր շտամների առաջացման եւ գլոբալ տարածման մեծ հավանականության մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ավելի դժվար կլինի վերահսկել»,- ասել է նա:




























