Արսեն Ավակովը հրաժարական է տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշենկոն «Ուկրաինա 24» ալիքի եթերում:

Նա նշել է, որ Ավակովը չէր պատրաստվում «հավերժ նախարար» լինել: Հենց այդ պատճառով Զելենսկիի առաջարկը քաղաքական գործիչը հանգիստ է ընդունել: «Նախագահի որոշմամբ է առաջարկվել Արսեն Ավակովին հրաժարական տալ: Արսեն Բորիսովիչը կայացրել է այդ որոշումը, այն լիովին հավասրակշռված էր, կշռադատված»,-ընդգծել է Գերաշենկոն:

Նա հայտնել է, որ այժմ Ավակովը պատրաստվում է հանգստանալ: Սակայն հանգստից հետո, անկասկած, նա կվերադառնա Ուկրաինա եւ կօգնի նախագահին: