Սյունիքի մարզում հուլիսի 13-ին, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Մ․ Մարգարյանը, նրա ուղևորներ՝ 26-ամյա Փնջիկ Գրիգորյանն ու 4-ամյա Շահեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ ամուսինը, կինը և նրանց երեխան։