Տոկիոյում փորձում են հաղթահարել ոստրեների «ներխուժումը» խոշոր օլիմպիական օբյեկտ, որտեղ արտակարգ վերանորոգման աշխատանքներն արժեցել են 1,28 միլիոն դոլար:

Տոկիոյի ծոցում գտնվող «Ծովային անտառ» ջրուղին, որտեղ կանցկացվեն թիավարության մրցումները, նախատեսվածից շուտ է ավարտվել: Բայց միակ բանը, որը ոչ ոք չէր սպասում, ոստրեներն էին, հայտնում է BBC-ն:

Դրանցից շատերը կպել են լողակներին, որոնք նախատեսված են բարձրացող ալիքները կանգնեցնելու համար: Ոստրեները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ տարակուսած պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել, թե ինչու են լողակները խորտակվում:

Խնդրի լուծումը հսկայական եւ ժամանակատար առաջադրանք էր: Տեղադրված սարքավորումը կա՛մ պետք է ափ դուրս հանվեր եւ նորոգվեր, կա՛մ տեղում մաքրվեր ջրասուզակների խմբերի կողմից: Ընդհանուր առմամբ որսացել են 14 տոննա ոստրե:

Եւ դրանք ոչ միայն պարզապես խեցեմորթներ են եղել, այլ մագակի ոստրեներ, որոնք շատ տարածված են ձմռանը Ճապոնիայում:

Սակայն ռեկորդային բերքից չեն կարողացել օգտվել:

«Մենք չէինք մտածում դրանց օգտագործման մասին»,- Asahi Shimbun թերթին ասել է մի պաշտոնյա:

Չնայած դրանց գները տարբեր են ամբողջ աշխարհում, դրանք երբեմն կարող են տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ: