Ջրասուզակները Եգիպտոսում խորտակված Տոնիս Հերակլիոն քաղաքում հայտնաբերել են հնագույն ռազմանավ եւ հունական գերեզմաններ, հաղորդում է Reuters-ը:
Քաղաքը հիմնվել է մ.թ.ա. 331 թվականին:
Ռազմանավը խորտակվել է, երբ փլուզվել է հայտնի Ամոնի վանքը, որի մոտ այն կայանել էր:
Քաղաքի մյուս հատվածում առաքելությունը հայտնաբերել է հունական գերեզմաններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դար:





























