ԱՄՆ-ում երկու աղջիկ պարզեցին, որ հարաբերությունների մեջ են նույն տղամարդու հետ, որը, նրանցից բացի, հանդիպում էր եւս չորս սիրուհու հետ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով WPVI-TV-ին։
21-ամյա Մորգան Թեյբորը դավաճանության մասին կասկածեց 2020թ. դեկտեմբերին եւ սկսեց հանցանշաններ փնտրել սոցիալական ցանցերում։ Արդյունքում՝ աղջիկը գտավ ընկերոջ սիրուհու կոնտակտները։ Սիրուհին 19-ամյա Էբի Ռոբերտսն էր, որը տղայի հետ ծանոթացել էր Հելոուինի ժամանակ։ Նրանք միասին գտան նաեւ այլ կանանց, որոնց հետ տղամարդը սիրավեպ ուներ։
Թեյբորը, Ռոբերտսը եւ 18-ամյա Բեքա Քինգը որոշեցին հրաժարվել դավաճանից եւ մեկնել ուղեւորության Ամերիկայով։ Դրա համար նրանք գնեցին հին դպրոցական ավտոբուս, նորոգեցին եւ այն վերածեցին տան անիվների վրա։
«Մենք մեկնարկեցինք Բոյսում, Այդահոյում, որտեղ նորոգմամբ էինք զբաղվում, եւ մեկնեցինք դեպի արեւելք Այդահոյով»,- ասել է Ռոբերտսը։
Ճամփորդության ընթացքում աղջիկները հասցրին լինել շատ վայրերում։
«Տեսանք շատ հետաքրքրիր տաք աղբյուրները Քեթչումից ոչ հեռու, այնտեղ շատ գեղեցիկ էր։ Հետո անցանք Գրանդ Տիտոն պարկով, հիանալի էր։ Հետո եղանք Ջեքսոնում, Ելոունսթոունում»,- ավելացրել է Ռոբերտսը։





























