Համաձայն հետազոտության, որը հրապարակել է ջրային գիտությունների եւ տեխնոլոգիաների շվեյցարական դաշնային ինստիտուտը, կլիմայի փոփոխությունն էապես ազդել է Շվեյցարական Ալպերի լանդշաֆտը:
Դրա վկայությունն է գրեթե 1200 նոր լճերի ձեւավորումը:
Ընդ որում, դա տեղի է ունեցել համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում՝ Փոքր սառուցյալ շրջանի վերջից, այսինքն՝ մոտավորապես 1850 թվականից:
Գիտնականների խոսքով՝ այդ լճերի մեծ մասը՝ մոտ 1000, այժմ գոյություն ունի:
Նման արդյունքները զարմացրել են գիտնականներին, քանի որ նրանք կարծում էին, որ այդ թիվը քիչ կլինի: Իսկ ստացված տվյալները վկայում են այն մասին, թե որքան է արագացել ձեւավորումը:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականները գրանցել են տեղանքը, բարձրությունը, ձեւն ու տարածքը, ինչպես նաեւ ամբարտակի նյութի տեսակն ու 1200 լճերից յուրաքանչյուրի համար դրենաժի տեսակը, որոնք ձեւավորվել են 1850-ականներից:
Հիմնվելով այդ տեղեկության վրա՝ հետազոտողներին հաջողվել է ավելի լավ գնահատել հնարավոր վտանգները, ներառյալ՝ ամբարտակի փլուզման դեպքում ջրհեղեղի ռիսկը: Արդյունքում հետազոտությունը ցույց է տվել, որ Շվեյցարական Ալպերում սառցադաշտերը կտրուկ նվազում են:
Այսպես, միայն անցած տարի դրանք կորցրել են իրենց ծավալի երկու տոկոսը:
Եվ նույնիսկ եթե լիարժեք իրականացվի Փարիզյան համաձայնագիրը, ապա ալպիական սառցադաշտերի երկու երրորդ մասն այնուամենայնիվ կոչնչացվի:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ Շվեյցարական Ալպերում սառցե լճերի ձեւավորման առաջին պիկը եղել է 1946 եւ 1973 թվականների միջեւ:





























