Փորձելով պայքարել ձանձրույթի դեմ՝ որոշ մարդիկ դիմում են սմարթֆոններում տեղադրված խաղերին, եւ, օրինակ, վերցնում հեռախոսը հերթում սպասելիս խաղալու համար։ Բելգիացի գիտնականները համոզված են, որ այդպես ավելի լավ է չանել․ ձանձրույթից խաղալով՝ կարելի է ձեռք բերել անառողջ կախվածություն, ինչպես նաեւ կորցնել ժամանակի եւ տարածության զգացումը, հաղորդում է Planet-today-ը։

Վաթելոյի համալսարանից գիտնականները պարզել են, որ ձանձրացող մարդիկ, այսինքն՝ մարդիկ, ում դժվար է ուշադրությունը կենտրոնացնել իրական շրջապատող միջավայրի վրա, կարող են ձգտել հոսքի վիճակին, որը հեշտությամբ է գրանցվում խաղի մեջ։ Ահա միայն խնդիրը նրանում է, որ հոսքի վիճակն ուղեկցվում է տարածության եւ ժամանակի զգացողության կորստով, երբ դա անհրաժեշտ է։

«Սմարթֆոնով խաղալիս մարդը կարող է ընկղմվել հոսքի վիճակի մեջ, որում ոգեւորությունը, ուշադրությունն ու կենտրոնացումը գտվում են օպտիմալ մակարդակում։ Դա օգնում է ազատվել ձանձրույթից եւ միապաղաղությունից, սակայն ի հայտ են գալիս բացասական ազդեցություններ՝ խաղից կախվածություն եւ ժամանակի ու տեղի զգացման կորուստ»,-հայտարարել է Վաթելոյի համալսարանի կոգնիտիվ նեյրոկենսաբանության պրոֆեսոր Մայքլ Դիքսոնը։

Գիտնականները համզոված են, որ բջջային խաղերի ծրագրավորողները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն խաղի ընթացքում տրամադրված ժամանակի հսկողության համար։ Խաղերը կարող են դառնալ արդյունավետ գործիք ձանձրույթի դեմ, սակայն չափազանց բարձր գնով, ինչը մտահոգում է մասնագետներին։