Երբ ամբոխը ներխուժեց օդանավակայան, ամերիկացի զինվորականները, որոնք կարգուկանոն էին ապահովում Աֆղանստանից քաղաքացիների տարհանման ժամանակ, սկսեցին նախազգուշական կրակոցներ արձակել օդ, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով ականատեսներին:
Ականատեսը պատմել է, որ հրմշտուքի պատճառով մի աղջիկ մահացել է:
Twitter-ում ականատեսների հրապարակած տեսանյութերում երեւում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ ճեղքում պատնեշները եւ փորձում բարձրանալ օդանավասանդուղքների վրա` Աֆղանստանից մեկնելու համար: Հետին պլանում ավտոմատ զենքերի կրակոցներ են հնչում:
Այս պահին Քաբուլի օդանավակայանում շարունակվում է ԱՄՆ քաղաքացիների զանգվածային տարհանումը: Օդանավակայանը ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող վերջին խոշոր օբյեկտն է Աֆղանստանում, որի անվտանգությունն ապահովում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի զինված ուժերը:





























