Դադարեցվել են բոլոր կոմերցիոն թռիչքները Համիդ Քարզայի օդանավակայանից, հաղորդում է TOLOnews-ը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը:

Դրանում նաեւ կոչ է անում մարդկանց չկուտակվել եւ հրմշտուք չստեղծել օդանավակայանում:

Տարբեր ավիաընկերությունների` Նյու Դելի ուղեւորվող երկու չվերթներ, որոնք պետք է թռնեին Աֆղանստանի վրայով, փոխել են իրենց երթուղին:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրն Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր թաղամասերում վերահսկողության հաստատման արդյունքում: